|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ԱՊՐԻԼ » 9 » Հարուցվել է քրեական գործ ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ
12:08 Հարուցվել է քրեական գործ ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ |
Հարուցվել է քրեական գործ` ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը`www.genproc.am, հայտնում է` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է
քրեական գործ` Լոռու մարզի Սարչապետ համայնքի ջրարբիացման համակարգի
վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ: ՀՀ
ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության
վարչությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Պետական
գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Մոնտաժտրանսշին» ՍՊ ընկերության
միջեւ 2008թ. մարտի 31-ին ստորագրված պայմանագրի հիման վրա վերջինս
ստանձնել է Լոռու մարզի Սարչապետ գյուղի ջրարբիացման համակարգի
վերականգնման աշխատանքների իրականացումը: Աշխատանքների կատարման
ընթացքում «Մոնտաժտրանսշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Սեդրակյանը
կատարողական ակտերում կեղծ տվյալներ է ներառել: Մասնավորապես` որպես
կատարված աշխատանք է ներկայացրել իրականում չկառուցված 2138 գծամետր
ջրագիծը եւ այլ աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 17 151,3
հազար դրամ եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ստացել եւ
խաբեությամբ հափշտակել է հավելագրված նշված գումարը: «Մոնտաժտրանսշին»
ՍՊ ընկերության կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ հսկողություն
իրականացնող «Աստիճան» ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Վ. Առաքելյանը
ստորագրել ու հաստատել է կապալառուի կեղծ կատարողական ակտերը: Իսկ ՀՀ
գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման եւ մելորացիայի
վարչության պետ Վ. Հովհաննիսյանը շինարարական աշխատանքների նկատմամբ
պատշաճ հսկողություն չի իրականացրել եւ չկատարված աշխատանքների վերաբերյալ
կեղծ կատարողական ակտերն ընդունել եւ դրական եզրակացությամբ ներկայացրել
վճարման: Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական
շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի
38-178-րդ եւ 178-րդ հոդվածների 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի
2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության ` քննչական գլխավոր
վարչություն` նախաքննություն կատարելու:
|
Դիտարկում: 1076 |
Ավելացրել է: ADMIN
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցում | Մուտք ]
|
|