ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.04.2024, 11:31
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 8 » ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԱՆԱՁՈՐԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԸ...
23:30
ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԱՆԱՁՈՐԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԸ...
ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԱՆԱՁՈՐԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԸ...
  Վանաձորը միշտ աչքի է ընկել իր գեղեցիկ բնությամբ. կանաչ անտառներով ու այգիներով: Անտառները 90-ականներից հետո ոչնչացման եզրին կանգնեցին, սակայն այժմ  կարծես նոր շնչառություն են ստացել ու վերականգնման փուլ թևակոխել: Այգիներում  պահպանվել է առատ բուսականությունը, սակայն արդեն վաղուց մեր քաղաքում զարմանք չի հարուցում, որ այդտեղ  մոլախոտի բարձրությունը գերազանցում է մարդու հասակը, ջարդոտված են նստարանները, խալխլված են քարե սալիկներն ու ցամաքած են ցայտաղբյուրները, այս ու այն կողմ աղբի մնացորդներ են տարածված ու նույնիսկ աղբակույտեր կան: Ծխախոտի դատարկ տուփ, կոնֆետի թուղթ, պոլիէթիլենային պարկ ու որքան էլ տարօրինակ լինի նույնիսկ կենցաղային աղբ կարելի է հանդիպել նստարանների կամ ծառերի տակ, արձանների շրջակայքում ու պարզապես գետնին: Այս պարագայում արդեն կարևոր չի մոտակայքում աղբարկղի գոյությունը կամ բացակայությունը…



Նկարներում Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային զբոսայգին է...

  Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգով շրջելիս թվում է,  թե բավարար մաքրություն կա` թփերը խնամված տեսք ունեն, աղբարկղեր ու նստարաններ են տեղադրված, ջրավազանում  բադիկներն են  լողում, մանկական խաղահրապարակ կա` փոքրիկ կարուսելներով, գունագեղ ներկված ցայտաղբյուրից էլ ջուր է հոսում: Այստեղ հանգիստն ապահովված է: Այս ամենի կողքին գուցե բնական է, որ անհյուրընկալ հարևան <<ջրավազանը>> ուշադրության հույս ահգամ չի կարող ենթադրել: Այն արդեն ճահճուտի տեսք ունի, ուր աղբն է վխտում… իսկ երեխաներին համար կարծես թաքստոց լինի երթևեկությունից  ու ծնողների հսկողությունից, իջնում են այնտեղ խաղալու, ցավոք, նրանց ձեռքերում <<խաղալիքի>> դերում է ծխախոտի տուփը…



Նկարներն արվել են Վանաձորի Երկաթուղայինների այգում...

 Երկաթուղայինների անվան այգին ևս աչքի է ընկնում իր ատրակցիոններով ու կարուսելներով, մանկական խաղահրապարակով, բարվոք վիճակում գտնվող նստարաններով ու գեղեցիկ գիշերային լուսավորությամբ. կարելի է ասել կենտրոնական մասում մաքրություն է պահպանվում, իսկ նույն այգու ծառուղու պատկերը լրիվ այլ է: Այստեղ նստարանին նստելու ցանկություն անգամ չի առաջանում, աղբակույտեր են ամենուր, դե ծռմռված աղբարկղերն էլ իրենց շուրջը հավաքված աղբից բոլորովին չեն տարբերվում..
  Այգիներն ու զբոսայգիները հերթով չմատնանշենք, քանզի օրինակ Արցախ պուրակում շատ ավելի <<գեղեցիկ>> տեսարան է բացվում…

 Զբոսայգիների բարվոք վիճակի ու մաքրության խնդրով <<Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն>> հկ-ն պարզաբանումներ փորձեց ստանալ Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնից ուր ասեցին, որ զբոսայգիները տրված են վարձակալության հիմունքներով ու նրանց խնդրով զբաղվում է Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժինը: Այստեղ էլ նշեցին, որ իրենք իրականացնում են միայն վերահսկողություն, իսկ վարձակալի ու Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի միջև կա որոշակի պայմանագիր` աղբահեռացման կետով, ըստ Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի աշխատակիցների կազմակերպությունը պիտի դիմեր ոչ թե իրենց, այլ մյուս բաժին… 2 բաժինների ղեկավարների հետ զրույցել չհաջողվեց`Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետը տեղում չէր, չնայած արդեն 30 րոպե անցել էր ընդմիջումից, իսկ  Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի մոտ քաղաքացիների ստվար հերթ էր գոյացել:

Վանաձորի Արցախ պուրակ
 Փաստորեն այգիների ու ինչու ոչ քաղաքի մաքրության հանդեպ  քաղաքացիների մոտ անհասկանալի անտարբերություն է ձևավորվել, այգու վարձակալի բիզնես ծրագիրը դրանից չի տուժում, դե քաղաքի ղեկավարներն էլ պարզապես չեն նկատում կամ չնկատելու են տալիս: Այստեղ ակամա հիշում ես ձայլամին` որը գլուխը մտցնելով ավազի մեջ, և ինքը ոչինչ չտեսնելով կարծում է, թե իրեն էլ, ոչ ոք չի տեսնում...
  Իսկ երեխաները շարունակում են խաղալ աղբակույտի մեջ…
  Հոդվածը` Լ. Լևոնյանի
Խմբագրումը` Հ. Ղազարյանի
Բաժին: ՎԱՆԱՁՈՐ | Դիտարկում: 1878 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 0
Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2010  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz