|     | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ՄԱՅԻՍ » 1 » Լոռի. Հայտնաբերվել են չարաշահումներ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում 
 
| 13:35  Լոռի. Հայտնաբերվել են չարաշահումներ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում |  | 
				
			 Լոռի. Հայտնաբերվել են չարաշահումներ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներումԼոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Հարթագյուղի
դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների
դեպքի առթիվ:Պետական շահերի պաշտպանության
նկատառումներով նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  Վանաձորի «Ֆիրմա
ԱՌ-Շին» ՍՊ ընկերությունը 2009թ.  շահել է «Պետական գնումների
գործակալություն» ՊՈԱԿ- ի հայտարարած մրցույթը եւ պարտավորվել 
իրականացնել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի դպրոցի հիմնանորոգման
աշխատանքները՝ պետական բյուջեի 42 705 800 դրամ նախահաշվային գումարով:
Սակայն ՍՊ ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների
ծավալները գերազանցող ու փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ
կատարողական ակտեր եւ ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական
հսկողություն իրականացնող «Արստա-իմպեքս» ՍՊ ընկերության տնօրենին:
Վերջինիս կողմից այդ կեղծ կատարողական ակտերը հաստատվելուց հետո նա դրանք
ներակայցրել է վճարման:Աշխատանքների կատարման ընթացքի,
ծավալների եւ որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք առանց ստուգելու
աշխատանքների պատշաճ կատարված լինելը հաստատել են հիշյալ կեղծ կատարողական
ակտերը, որի հիման վրա հափշտակվել է 1 667 600 ՀՀ դրամ: 
 Լոռու մարզի դատախազի որոշմամբ` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ
քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի
3-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` Լոռու մարզի
քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
 Նյութը վերցված է ՀՀ Դատախազության կայքից` www.genproc.am/am/193/item/6215/
 
 
 |  | Դիտարկում: 1061 |
Ավելացրել է: ADMIN |  
| Բոլոր հաղորդագրությունները: 0 |  |  |  |  |  |  |  |  Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցում  | Մուտք  ] | 
| ՕՐԱՑՈՒՅՑ |  | 
		
			| «  ՄԱՅԻՍ 2010  » |  
			| Երկ | Երք | Չոր | Հին | ՈՒր | Շաբ | Կիր |  |  |  |  |  |  | 1 | 2 |  | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |  | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |  | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |  | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |  | 31 |  |  |