Լոռի. Հարուցվել է քրեական գործ` Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
Ոստիկանության`
Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ` Լեռնապատ համայնքի ղեկավարի
կողմից պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները
չարաշահելու դեպքի առթիվ:
Լոռու մարզի դատախազությունում Լեռնապատ համայնքի
բնակիչներից ստացված բողոքների ստուգմամբ պարզվել է, որ Վ. Եղիազարյանը,
ով 1999 թվականից աշխատել է որպես Լոռու մարզի Լեռնապատ համայնքի
ղեկավար, իր համագյուղացի Լ. Ղումաշյանին, աղքատության նպաստի եւ
միանավագ դրամական օգնություն ստանալու նպատակով, տվել է ակնհայտ կեղծ
տեղեկանքներ` համայնքի ծխամատյանում վերջինիս իր ընտանիքով գրանցելով
որպես առանձին ծուխ: Դրանք օգտագործելով` Լ. Ղումաշյանը 2005-2009թթ.
հաշվառվել է նպաստառուների ցուցակում եւ Վանաձորի սոցիալական
ծառայության տարածքային գործակալությունից ստացել շուրջ 1 000 000 դրամ
գումար: Փաստի առթիվ ոստիկանության` Լոռու բաժնում
հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ եւ 314-րդ
հոդվածների 1-ին մասերով: Նախաքննության ընթացքում գյուղացիներից ստացվել
են նոր հայտարարություններ` համայնքի ղեկավարի կողմից կատարված այլ
չարաշահումների մասին, որոնք նույնպես դարձել են քննության առարկա` նշված
քրեական գործի շրջանակներում: Նյութը վերցված է ՀՀ Դատախազության կայքից` www.genproc.am
|