| 
				
			 Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր Լոռու մարզպետարանի, մարզի ՏԻՄ-երի, պետական, ոչ պետական, առևտրային և միջազգային կառույցների հետ Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի (ՔՀԿ ԼՄՑ) համագործակցության.   Մենք` ներքոստորագրյալ Լոռու մարզի քաղաքացիական հասարակության կառույցների` այդ թվում հասարակական կազմակերպությունների, միությունների, հիմնադրամների, ԶԼՄ-ների և այլն (այսուհետ` ՔՀԿ) ներկայացուցիչներս և ակտիվ քաղաքացիներս` կարևորելով Լոռու մարզում Քաղաքացիական հասարակության (այսուհետ` ՔՀ) կայացման և զարգացման անհրաժեշտությունը, նպատակ ունենալով  Մարզի Տարածքային կառավարման մարմինների  և Տեղական Ինքնակառավարման մարմինների (այսուհետ` Համագործակցող կողմ) հետ ՔՀ համագործակցության կայացման միջոցով բարձրացնել որոշումների կայացման գործընթացներում Լոռու մարզի հանրության ներգրավվածության աստիճանը մարզային և համայնքային մակարդակներում, համոզված լինելով, որ այդ մասնակցությունը նպաստելու է մարզի և մարզում գտնվող համայնքների կարևորագույն խնդիրների շուրջ ՔՀ միասնական դիրքորոշման ձևավորմանը, միասնական ճակատով հանդես գալուն, լոբբինգի իրականացման և հանրային շահերի պաշտպանության հնարավորությունների ընդլայնմանը, ինչն իր հերթին կնպաստի Մարզպետարանի և ՏԻՄ-երի կողմից ընդունվող  որոշումների գործընթացի արդյունավետությանը,   համարելով, որ մասնակցային գործընթացի զարգացման ներկա փուլում նպատակահարմար է ՔՀ համակարգված ցանցային համագործակցությամբ հանդես գալ, ընդունելով, վերը նշված խնդիրների լուծմանն ուղղված Մարզպետարանի և ՏԻՄ-ի հետ Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի (այսուհետ` ՔՀԿ ԼՄՑ) համագործակցության նախաձեռնող խմբի առաջարկը` ստեղծել ցանց մարզի շահագրգիռ ՔՀ կառույցների և ակտիվ անհատների մասնակցությամբ,    ընդունելով  սույն Համաձայնագրում ամրագրված դրույթները պայմանավորվեցինք ներքոհիշյալի շուրջ.  1. Ընդհանուր դրույթներ.         Սույն Համաձայնագրում ամփոփված են. 1.1.   ՔՀԿ Լոռու մարզային ցանցի անդամների  փոխհամաձայնեցված դիրքորոշումներն՝ ուղղված Մարզպետարանի և մարզի ՏԻՄ-երի հետ ՔՀԿ ԼՄՑ-ի համագործակցությանն ու Համաձայնագրի իրագործմանը, 1.2.   ՔՀԿ ԼՄՑ-ի Համայնքնային խմբերի (այսուհետ` ՀԽ) ` միմյանց հետ փոխհարաբերությունների կանոնակարգումը. 1.3.   ՔՀԿ ԼՄՑ-ի ՀԽ անդամների փոխհարաբերությունների կանոնակարգումը:   2. ՔՀԿ ԼՄՑ-ի նպատակն ու խնդիրները. 2.1.   Նպաստել Լոռու մարզի հանրության մասնակցությանը Տարածքային կառավարման և մարզի ՏԻՄ աշխատանքներում` իրականացնելով կառուցողական համագործակցություն որոշումների ընդունման ու իրականացման, հանրային վերահսկողության և մոնիթորինգի գործընթացներում, միաժամանակ նպաստելով այդ մարմինների աշխատանքների թափանցիկության բարձրացմանը: 2.2.   Բացահայտել  և զարգացնել Լոռու մարզպետարանի և մարզի ՏԻՄ-երի  հետ ԼՄՑ փոխհամագործակցության եզրերը ուղղված` •  Լոռու մարզպետարանի, մարզի համայնքների ավագանիների և ղեկավարների որոշումների հանրային և իրավական փորձաքննության ապահովմանը, •  մոնիտորինգի, հարցումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը և Համագործակցող կողմին տրամադրմանը, •  Համագործակցող կողմի որոշումների վերաբերյալ  հանրային լսումների, ընդունելությունների,  նամակների և տեղեկատվական  ինստիտուտների գործարկմանը, •  ՔՀԿ ԼՄՑ-ից Համագործակցող կողմին  ներկայացված տեղեկատվության մատչելիության ապահովմանը, որոշումների կիրառման նկատմամբ հանրային վերահսկողության և ազդեցության գնահատմանը, •  Լոռու մարզի հանրության ներգրավմանը Համագործակցող կողմի ընդունած որոշումների իրականացման գործընթացին.      3. Ցանցի  կառուցվածքը և կառավարումը. 3.1.   ՔՀԿ ԼՄՑ-ի բարձրագույն մարնինն է Մարզային Ընդհանուր ժողովը, որը         գումարվում է 2 տարին մեկ անգամ` մարզի բոլոր ՀԽ-ների մասնակցությամբ: 3.2    Մարզային Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում         աշխատանքները վարում է Մարզային Խորհուրդը (այսուհետ` ՄԽ), 3.3.   Արտահերթ Մարզային Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել ՄԽ-ի որոշմամբ,         երեք կամ ավելի ՀԽ-ների պահանջով կամ ՔՀԿ ԼՄՑ անդամների ընդհանուր թվի         1/3-ի նախաձեռնությամբ. 3.4.   ՔՀԿ ԼՄՑ-ի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, 3.5.   ՔՀԿ ԼՄՑ-ի Մարզային Ընդհանուր ժողովը. 3.5.1. գործունեությունը վարում է նիստերի ձևով, որը նախագահում է ՄԽ-ի կողմից 2          տարի ժամկետով ընտրված ՔՀԿ ԼՄՑ Համակարգողը (այսուհետ` Համակարգող). 3.5.2. իրավասու է ցանցի անդամների կամ նրանց պատվիրակների պարզ          մեծամասնության մասնակցության դեպքում, 3.5.3. ընդունում է ՔՀԿ ԼՄՑ-ի գործընկերության համաձայնագիրը, ռազմավարությունը,          նրանցում կատարում փոփոխություններ ու լրացումներ, 3.5.4. վերակազմակերպում կամ լուծարում է ՔՀԿ ԼՄՑ-ն, 3.5.5. ձևավորում է Մարզպետարանի  հետ համագործակցող մշտական          հանձնաժողովներ. 3.5.6. լսում և հաստատում է ՄԽ-ի հաշվետվությունը, 3.5.7  քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Ընդհանուր         ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ. 3.6.   ՔՀԿ ԼՄՑ Մարզային Խորհուրդը (ՄԽ) 3.6.1. ձևավորվում է ՔՀԿ ԼՄՑ-ի ՀԽ-ների Քարտուղարներից (այսուհետ` Քարտուղար). 3.6.2. վարում է ՔՀԿ ԼՄՑ-ի աշխատանքները Մարզային Ընդհանուր ժողովների միջև          ընկած ժամանակահատվածում. 3.6.3. գործունեությունն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրում և վարում         է  Համակարգողը. 3.6.4. ՄԽ-ի նիստերն իրավասու են Քարտուղարների կեսից ավելիի մասնակցության         դեպքում. 3.6.5. կազմում և ՔՀԿ ԼՄՑ Ընդհանուր ժողովին է ներկայացնում իր կատարած         աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ. 3.6.6. մշակում, հաստատում և իրականացնում է ՔՀԿ ԼՄՑ-ի գործողությունների         պլանը` ելնելով ՀԽ-րի աշխատանքային պլաններից. 3.6.7. ձևավորում է Մարզպետարանի և այլ կառույցների հետ համագործակցող        ժամանակավոր հանձնաժողովներ. 3.6.8. ներկայանում է Համակարգողի միջոցով. 3.6.9. որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,         ձայների հավասարության դեպքում Համակարգողի ձայնը որոշիչ է. 3.6.10.լիազորում է ՔՀԿ ԼՄՑ-ի անունից հանդես գալը. 3.7.   ՔՀԿ ԼՄՑ Համակարգողը (Համակարգող) 3.7.1. ընտրվում է ՄԽ-ի կողմից 2 տարի ժամանակով, մասնակիցների ձայների պարզ           մեծամասնությամբ. 3.7.2. համակարգում է ՄԽ-ի աշխատանքները. 3.7.3. ապահովում է ՔՀԿ ԼՄՑ-ի բնականոն գործունեությունը, կապը համապատասխան                 Համագործակցող կողմերի, այլ կառույցների ու ցանցի ՀԽ-երի քարտուղարների         հետ. 3.7.4. կազմակերպում և վարում է ՄԽ-ի նիստերը. 3.7.5. կազմում է հաշվետվություններ ՄԽ-ի աշխատանքների վերաբերյալ. 3.7.6. վարում է ՔՀԿ ԼՄՑ-ի անդամ ՀԽ-ների գրանցամատյանը. 3.7.7. հանդես է գալիս ՔՀԿ ԼՄՑ անունից.  3.8.   ՔՀԿ ԼՄՑ Համայնքային խմբերը.(ՀԽ). 3.8.1. ձևավորվում են տվյալ համայնքի ՔՀԿ-ներից և ակտիվ անհատներից. 3.8.2. անվանման մեջ Համայնքային խումբ բառերից առաջ դրվում է տվյալ համայնքի         անվանումը. 3.8.3. ՀԽ-ների նիստերը գումարվում են տարին մեկ անգամ. 3.8.4. նիստերը վարում է տվյալ ՀԽ-ի Հանձնախմբերի (այսուհետ`            Հանձնախումբ),պատասխանատուների կողմից 2 տարի ժամկետով ընտրված         Քարտուղարը.   3.8.5. արտահերթ նիստ կարող է հրավիրվել Քարտուղարի, Հանձնախմբերի        պատասխանատուների 1/3-ի կամ խմբի անդամների1/3-ի նախաձեռնությամբ. 3.8.6. լսում և հաստատում է Համայնքային Խորհրդի հաշվետվությունը. 3.8.7. վերակազմավորում կամ լուծարում է ՀԽ-ն. 3.8.8. ՀԽ նիստը իրավասու է իր անդամների պարզ մեծամասնության        մասնակցության դեպքում. 3.8.9. քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ներկաների          ձայների պարզ մեծամասնությամբ. 3.9.   Համայնքային խմբի Խորհուրդը.(այսուհետ` ՀԽ Խորհուրդ). 3.9.1. կազմված է տվյալ ՀԽ-ի Հանձնախմբերի մեկական պատասխանատուներից, 3.9.2. գործունեությունը վարում է նիստերի միջոցով, 3.9.3. նիստերն իրավասու են պատասխանատուների կեսից ավելիի մասնակցության         դեպքում, 3.9.4. մշակում, հաստատում և իրականացնում է ՀԽ-ի գործողությունների տարեկան         պլանը` ելնելով Հանձնախմբերի աշխատանքային պլաններից, 3.9.5. ձևավորում է տվյալ համայնքի ՏԻՄ-ի հետ համագործակցող մշտական և          ժամանակավոր հանձնաժողովներ, ՀԽ ենթակառուցվածքներ` այդ թվում          երիտասարդական և մասնագիտական խմբեր. 3.9.6. ներկայանում է Քարտուղարի միջոցով 3.9.7. որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ,        ձայների հավասարության դեպքում Քարտուղարի ձայնը որոշիչ է, 3.9.8. լիազորում է ՀԽ-ի անունից հանդես գալը:  3.10. Համայնքային խմբի Քարտուղարը.(Քարտուղար). 3.10.1.ընտրվում է ՀԽ Խորհրդի կողմից 2 տարի ժամկետով, մասնակիցների ձայների          պարզ մեծամասնությամբ, 3.10.2.համակարգրում է ՀԽ Խորհրդի աշխատանքները,   3.10.3.ապահովում է ՀԽ-ի բնականոն գործունեությունը, կապը համապատասխան          ՏԻՄ և այլ կառույցների, ՔՀԿ ԼՄՑ ՄԽ-ի և ԼՄՑ Համակարգողի  հետ, 3.10.4.կազմակերպում և վարում է ՀԽ Խորհրդի նիստերը, 3.10.5.կազմում է հաշվետվություններ ՀԽ Խորհրդի աշխատանքների վերաբերյալ, 3.10.6.վարում  է Համայնքային խմբին անդամակցելու կամ դուրս գալու          գրանցամատյանը, 3.10.7.հանդես է գալիս տվյալ ՀԽ-ի անունից: 3.11.  Հանձնախմբերը. 3.11.1.մշտական հաձնախմբերը թվով տասներկուսն են` 1/.    Առողջապահության հանձնախումբ. 2/.    Արտաքին հարաբերությունների հանձնախումբ. 3/.    Բնապահպանության և շրջակա միջավայրի հանձնախումբ. 4/.    Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնախումբ. 5/.    Գյուղատնտեսության հանձնախումբ. 6/.    Համատիրությունների և բնակֆոնդի հանձնախումբ. 7/.    Մարդու իրավունքների և պետաիրավական հանձնախումբ. 8/.    Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնախումբ. 9/.    Սոցիալական հանձնախումբ. 10/.   Տնտեսական հանձնախումբ. 11/.   Քաղաքաշինության հանձնախումբ. 12/.   Ֆինանսավարկային և բյուջետային հանձնախումբ. 3.11.2.ժամանակավոր Հանձնախմբերը  ձևավորվում են ըստ անհրաժեշտության. 3.11.3.ձևավորվում են ՔՀԿ ԼՄՑ ՀԽ անդամ կառույցների ներկայացուցիչներից և տվյալ         համայնքի քաղաքացիներից, համաձայն վերջիններիս սեփական         նախաձեռնության և նախասիրության, 3.11.4.հանձնախմբերի աշխատանքները համակարգում են Հանձնախմբերի         պատասխանատուները, որոնք ընտրվում են Հանձնախմբերի անդամների         կողմից մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, 3.11.5.հանձնախմբի պատասխանատուի քարտուղար ընտրվելու դեպքում         կազմակերպվում է պատասխանատուի նոր ընտրություն, 3.11.6. ՀԽ-ի անդամը կարող է ներգրավվել մեկից ավել հանձնախմբերում:  4. Համայնքային խմբերին անդամակցելու կամ դուրս գալու կարգը. 4.1.   Անդամակցումը. 4.1.1. ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ներին կարող են անդամակցել տվյալ համայնքի ՔՀԿ-ներն ու ակտիվ         քաղաքացիները, որոնք ընդունում են ՔՀԿ ԼՄՑ նպատակներն ու խնդիրները,          պատրաստ են մասնակցել նրա  գործունեությանը, 4.1.2.ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ներին անդամակցելու համար ՀԽ Խորհրդի անունով ներկայացվում է         գրավոր դիմում, նշելով, թե որ հանձնախմբ(եր)ում է ցանկանում ընդգրկվել           կառույցը կամ անհատը: 4.1.3. անդամակցությունը սկսվում է Համաձայնագիրը ստորագրելու և         գրանցամատյանում  գրանցվելու պահից: 4.2.   Անդամակցության դադարեցումը. 4.2.1. ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ի անդամը կարող է դադարեցնել իր անդամությունը սեփական         ցանկությամբ` այդ մասին ՀԽ-ի Խորհրդին գրավոր դիմում ներկայացնելով: 4.2.2. ՀՑ-ի լուծարման դեպքում: 4.2.3. ՔՀԿ ներկայացուցչի պարագայում` կառույցի լուծարման դեպքում: 5. ՔՀԿ ԼՄՑ-ի անդամների իրավունքներն ու պարտականությունները. 5.1.   Իրավունքները. 5.1.1. ներգրավվել ՔՀԿ ԼՄՑ գործունեության մեջ, 5.1.2. ընտրել և ընտրվել ՔՀԿ ԼՄՑ ՀԽ-ների հանձնախմբի պատասխանատու, ՀԽ         քարտուղար, ՔՀԿ ԼՄՑ Համակարգող, 5.1.3. ներգրավվել Հանձնախմբերի աշխատանքներում, 5.1.4. ստանալ տեղեկատվություն ՔՀԿ ԼՄՑ գործունեության մասին, 5.1.5. ներկայացնել առաջարկություններ քննարկվող հարցերի վերաբերյալ: 5.2.   Պարտականությունները. 5.2.1. պահպանել սույն Համաձայնագրի դրույթները, 5.2.2. կամավոր և ակտիվ մասնակցել ՔՀԿ ԼՄՑ-ի գործունեությանը, ներկայացնել         համապատասխան առաջարկներ Հանձնախմբերին, ՀԽ-ին, ՄԽ-ին. 5.2.3. բարեխիղճ և ժամանակին կատարել ՀԽ-ի և Հանձնախմբերի կողմից իր վրա         դրված առաջադրանքները. 5.2.4. հաշվետու լինել ՀԽ-ին և Հանձնախմբերին ստանձնած պարտականությունների         և կատարված աշխատանքների մասին. 5.2.5. մասնակցել այն քննարկումներին և հանդիպումներին, որոնք կկազմակերպեն         ՀԽ-ն և Հանձնախմբերը: 6. ՔՀԿ ԼՄՑ-ի վերակազմակերպումը և լուծարումը. ԼՄՑ-ի վերակազմավորումն ու լուծարումն իրականացվում է Ընդհանուր ժողովի որոշմամբ` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ միավորումներին փոխանցելու: 7. Համայնքային Խմբի վերակազմակերպումը և լուծարումը. ՔՀԿ ԼՄՑ ՀԽ վերակազմավորումն ու լուծարումը տեղի է ունենում ՀԽ-ի որոշմամբ` առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ միավորումներին փոխանցելու:   ----------------------------------------------------------------------------------------------- Համաձայնագրում օգտագործված հապավումների ցանկը` ՔՀԿ ԼՄՑ- Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու Մարզային ցանց. ՔՀԿ-Քաղաքացիական հասարակության կառույցներ. ՔՀ- Քաղաքացիական հասարակություն. Համագործակցող կողմ- Լոռու մարզպետարան, Լոռու մարզի համայնքների ՏԻՄ-եր. ՄԽ- Մարզային խորհուրդ. Համակարգող- ԼՄՑ Համակարգող. ՀԽ- Համայնքային խումբ. Քարտուղար- Համայնքային խմբի համակարգողը.  
 |