Մեկ տարի հետո
կլինի՞ անվտանգ
Ճիշտ է Վանաձորն այդքան էլ
մեծ քաղաք չէ, բայց խնդիրներն այստեղ քիչ չեն: Բավականին մեծ ու լուծում պահանջվող
խնդիրներից մեկն էլ երթևեկության համար նախատեսված ճանապարհների անվտանգությունից
ու անբարեկարգ վիճակից զրկված լինելն է: Քաղաքի կենտրոնական հատվածներում
փողոցները բարեկարգ են, իսկ ծայրամասերում կամ կենտրոնից քիչ հեռու մասերում
վիճակը այդքան էլ լավ չէ: Ճանապարհային քանդված հատվածներ կան ամենուր:
Բազում թաղամասը Խնձորուտին
միացնող հատվածում երթևեկում են 6-րդ համարի ավտոբուսն ու միկրոավտոբուսը:
Վարորդներից մեկի խոսքերով. << Էս ինչ ճամփաներ են, իհարկե դժգոհ եմ,
մեքենաս ամբողջությամբ փչանում է>>: Գրեթե նույնն է ասում Իսահակյան փողոցից
դեպի Ներսիսյանը երթևեկող միկրոավտոբուսի վարորդը: <<Անընդհատ ավտոյիս
մեխանիզմը վնասվում է, ստիպված փոխում եմ>>: Ուղևորներն էլ բողոքում են, որ
բացի անհարմարավետությունից մի մեծ խնդիր ևս կա: <<Վտանգավոր է այս
հատվածներում երթևեկելը: Անձամբ ես անհանգստանում եմ իմ կյանքի համար>>, -
նշում է Գագիկ Վարդանյանը:
Այս ամենն այն դեպքում, երբ ճանապարհային երթևեկության ապահովման ՀՀ օրենքի
համաձայն պաշտոնատար անձինք պարտավոր են. << Ճանապարհը և դրա ինժեներական
կառույցները երթևեկության համար պահպանել անվտանգ վիճակում` ապահովելով
ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենասդրության ստանդարտների,
նորմերի և կանոննների պահանջները>>:
Բողոքների և օրենքի կիրառման մասին տեղեկություն-պարզաբանում ստանալու
համար դիմեցինք Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության
բաժին: Պետի տեղակալ Արշավիր Ղուկասյանի խոսքերով. << Այսօր քաղաքապետարանի
կողմից կազմված է ծրագիր այս և հաջորդ տարվա համար փողոցների վերանորոգման
աշխատանքների վերաբերյալ: Առաջին հերթին ուշադրություն է դարձվելու տրանսպորտային
երթուղիների ճանապարհների կարգավորմանը: Այս տարվա համայնքային բյուջեից հատկացված
է որոշակի ֆինանս, մի մասն էլ կհատկացվի մյուս տարի>>: Իսկ կոմունալ
տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանից տեղեկացանք նաև, որ նախագծի
համաձայն տրամադրվող գումարը 30 մլն. դրամ է: Ավագանու նիստի ժամանակ այդ գումարի
չափը հաստատվեց: Կապիտալ նորոգման ենթակա
փողոցների և մայթերի ցանկում առայժմ 43-ն են: Նշեմ նաև, որ նախորդ տարի գրեթե 72
մլն դրամը ծառայել է 33 փողոցների և մայթերի կապիտալ վերանորոգմանը:
Ուրախալի է, որ նախագիծը այս
տարի էլ կա, բյուջջեն ևս: Ինչպես միշտ մնում է սպասել, որ մեկ տարի անց կարող ենք երթևեկել անվտանգ ու ապահով:
Սերինե Գաբրիելյան
|