"Մշակույթների երկխոսություն” երիտասարդական փառատոն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության "Երիտասարդական
միջոցառումների կազմակերպման կենտրոն” պետական ոչ առևտրային
կազմակերպությունը և Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և
երկխոսության միջազգային կենտրոնը կազմակերպում են "Մշակույթների
երկխոսություն” երիտասարդական փառատոնը, որը տեղի կունենա Ծաղկաձորում
2010թ. նոյեմբերի 22-28-ը։
"Մշակույթների երկխոսություն” երիտասարդական փառատոնի նպատակն է
աջակցել միջմշակութային երկխոսությանն ու ուսուցմանը, մշակութային
բազմազանության պահպանմանը և այդ գործընթացներում երիտասարդների
մասնակցության ու համագործակցության զարգացմանը:
Ծրագրի խնդիրներն են` մեկ ընդհանուր տանիքի տակ հավաքել տարբեր
ազգությունների և էթնիկ խմբերի երիտասարդներին, նրանց ներկայացնել
միջմշակութային ուսուցման հիմնական հասկացություններն ու փորձը, ինչպես
նաև կազմակերպել նրանց միջմշակութային հաղորդակցությունը` ազգային
արվեստի, երաժշտության, կինոյի, պարի և խոհանոցի ներկայացման միջոցով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2010թ. նոյեմբերի 1-ն է։
Փառատոնի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
"Մշակույթների երկխոսություն” երիտասարդական փառատոնին վերաբերող նյութերը կցված են այստեղ։
|