|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ՀՈՒՆԻՍ » 10 » Ստորագրվել է համագործակցության հուշագիր
21:35 Ստորագրվել է համագործակցության հուշագիր |
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ Դատախազությունից
10.06.2010 Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ դատախազության և «Հանրային ցանց» միավորման միջև
ՀՀ գլխավոր դատախազությունում հունիսի 10-ին ստորագրվեց համագործակցության
հուշագիր ՀՀ դատախազության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
ինքնակազմակերպվածության և կամավորության սկզբունքով ձևավորված ոչ
առևտրային կազմակերպությունների «Հանրային ցանց» միավորման միջև:
Դատախազությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, կարևորելով հետևյալ սկզբունքները` - հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, - մարդու և քաղաքացու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը, - քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինստիտուցիոնալ զարգացման խթանումը, -
քրեական քաղաքականությանն առնչվող` հասարակության մեջ առկա խնդիրների
վերհանումը, հանրային կարծիքի վերլուծումը, հասարակության տարբեր խմբերի
շահերի հնարավորինս լայն ներկայացվածության ապահովում ը:
Փոխհամաձայնության արդյունքում ստորագրեցին սույն հուշագիրը,
նպատակ հետապնդելով, հանրային խորհրդատվության, հանրային քննարկումների
միջոցով նպաստելու վերոնշյալ սկզբունքների շուրջ համագործակցության առավել
սերտացմանն ու այդ ուղղությամբ աշխատանքների շարունակականության
ապահովմանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացման խոսքում
նշեց, որ «դատախազությունը կարևորում է հասարակական կազմակերպությունների
հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ձևավորված կառուցողական
աշխատանքային փոխհարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը,
հասարակությանը` դատախազության գործունեությունը հնարավորինս պարզ և
թափանցիկ ներկայացնելը, դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ
տեղեկատվությունը` հանրությանը հնարավորինս մատչելի ու հասանելի դարձնելը»:
Գլխավոր
դատախազը հույս հայտնեց, որ սույն հուշագիրը կհանդիսանա «հասարակության
հետ մեզ կապող այն միջոցներից, կամուրջներից մեկը, որով հանրությունը
կփորձի իր ներկայացուցիչների միջոցով իր ձայնը, առաջարկներն ու կարծիքները
ներկայացնել պետական մարմնի ուշադրությանը իրեն հետաքրքրո ղ այն խնդիրների
շուրջ, որոնք առնչվում են դատախազական գործունեությանը»:
Տեղեկացման
կարգով նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2009 թվականին
հաստատվել էր նաև «ՀՀ դատախազության և հասարակական կազմակերպությունների
միջև մասնակցային համագործակցության» կարգը, որով սահմանված են
հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուղենիշներն ու
սկզբունքները:
Հարգելի գործընկերներ, Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն հկ-ն լինելով վերոնշյալ Հանրային Ցանցի անդամ, հատուկ կարևորություն է տալիս նշված հուշագրի ստորագրմանն ու ընդհանրապես ՀՀ Դատախազության հետ համագործակցությանը: Հուսով ենք, այս համագործակցությունը ևս մեկ գործիք կլինի ուղղված Հայաստանում Մարդու Իրավունքների պաշտպանությանը: Կազմակերպության նախագահություն.
|
Բաժին: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ |
Դիտարկում: 1066 |
Ավելացրել է: ADMIN
|
Բոլոր հաղորդագրությունները: 0 | |
|
|
|
Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք. [ Գրանցում | Մուտք ]
|
ՕՐԱՑՈՒՅՑ |
« ՀՈՒՆԻՍ 2010 » | Երկ | Երք | Չոր | Հին | ՈՒր | Շաբ | Կիր | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|