Հոկտեմբերի 26-ին կայացավ Վանաձոր համայնքի
ավագանու հերթական նիստը: Նիստին ներկա էին ավագանու բոլոր անդամները: 8 հարցերից 2-ը տեղի տվեցին բուռն քննարկման: Նրանցից առաջինը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով գույք նվիրաբերելու մասին
էր: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նախ վրդովված էր, որ ավագանու անդամ Արմեն
Այվազյանը նախօրեին ուղիղ եթերով դեմ է արտահայտվել այս որոշման նախագծին (հետաքրքիր
է` ավագանու անդամը ումից պետք է թուլտվություն վերցներ իր կարծիքն արտահայտելու համար):
§Քսան տարի է մենք ունենք խարխլված մարզադաշտ, և մեր ուժը չի պատում, որ մենք
այն վերակառուցենք: ՀՖՖ-ն ոչ միայն վերակառուցելու է այն, այլև 80մլն դրամի բեռ է ընկնելու
համայնքի բյուջեից, և, եթե անգամ ես իշխանության
չլինեմ, ապա իրավահաջորդ իշխանությունը այն կարող է հետ վերցնել¦,- նշեց քաղաքապետը:
Այս տեսակետն են պաշտպանում նաև կողմ
քվեարկած ավագանու անդամները, որոնք 3 տարի ժամկետով նվիրաբերում են մարզադաշտը ՀՖՖ-ին: Ավագանու անդամ Արմեն Այվազյանը դեմ արտահայտվեց այս որոշմանը. §Այս հարցի` օրակարգում
ևս մեկ անգամ դրվելը սուբյեկտիվ բնույթ ունի և, եթե համայնքային սեփականությունը գույք
է նվիրաբերում, ապա հստակ պետք է ձևակերպվի պայմանագիրը և ներդրումները: Իսկ այս պարագայում
ոչ մի տեղ ֆիքսֆած չէ, որ մարզադաշտը հետ են վերադարձնելու¦:
Ավագանու մեկ այլ անդամ Սամվել Դիլոյանն
էլ արտահայտեց հետևյալ տեսակետը. §Մարզադաշտը դարձել է ավտոշուկա: Մեր մարզադաշտը Նեմեցների չենք տալիս :Սրանից
լավ ծրագիր չէր կարող լինել , եթե նույնիսկ 3 տարի հետո ՀՖՖ-ն այն հետ չտա, ապա ավելի
լավ կլնի, որովհետև համայնքը մարզադաշտի պահպանման մեծ ծախսերի տակ է ընկնելու¦:
- Մարզադաշտը միշտ ծառայելու է միայն
ֆուտբոլի և համայնքային այլ միջոցառումներ կատարելու համար,- նշում է քաղաքապետը,-
իսկ բակային խոսակցությունները, թե ձիարշավարանի կամ այլ վայրի կվերածվի, հնարավոր
չէ: 3 տարվա ընթացքում մարզադաշտը վերակառուցվելու է որպես մարզադաշտ` միջազգային չափանիշներին
համապատասխան, իսկ, թե ով , ոնց է մտածում`
արդեն հետաքրքիր չէ: Վանաձորի բնակիչների խնդիրն է ունենալ մարզադաշտ և ոչ թե մտածել
ու±մ է այն պատկանում
` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին , թե մեկ ուրիշին:
Այս հարցը դրվեց քվեարկության ավագանու
անդամներից` Գևորգ Շահինյանի բացակայության պայմանում : Որոշումն ընդունվեց 3 դեմ,
9 կողմ և 2 ձեռնպահ ձայներով : Հաջորդ հարցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հողամասեր տրամադրելուն
համաձայնություն տալու մասին էր: Տարոն 4 թաղամասի 44.000 քմ մակերես ունեցող տարածքներն ավագանու անդամների մեծ մասի կողմից կրկին
տրամադրվեց ՀՖՖ-ին. §Ավելի լավ է փուշ ու
տատասկ լինի, թե± մարզադպրոց ու արհեստական խոտածածկ տարածքներ,- նշեց Ս.
Դարբինյանը¦:
Սակայն ոմանք մոռանում են, որ փուշն
ու տատասկն աճում են ոչ թե օդում , այլ համայնքի տարածքում , որը կարելի էր վաճառել
և հոգալ համայնքի կարիքները: Ավագանու անդամ Ա. Այվազյանը ևս դեմ չէ տարածքներ տրամադրելուն
ու Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը, սակայն նշում է .§հարցն այն է, որ այսօր
համայնքի բյուջեն շատ սուղ է, իսկ այդ գումարներով կարելի էր լցնել բյուջեի ճեղքվածքները¦:
Բուքմեյքերական ընկերությունները այսօրվանից
կարող են ընդունել ֆուտբոլային մարզադաշտը նվիրաբերելու համար §դեմ և կողմ¦ նոր խաղադրույքներ:
Եթե դեմ քվեարկողները սխալ լինեն` կշահի ժողովուրդը, եթե կողմ քվեարկողները սխալ լինեն,
ապա Վանաձորում ֆուտբոլային խաղերը կանցկացվեն միմիայն բակային պայմաններում: Ինչևէ
այսօր` §կորցնում¦ ենք մարզադաշտ, հույս ունենալով, որ տարիներ հետո §կգտնենք¦ ֆիզիկական լավ պատրաստվածությամբ
վանաձորյան ֆուտբոլային թիմ:
Փաստորեն` ֆուտբոլի ծննդյան օրը
(1863թ-ի հոկտեմբերի 26-ին), ավագանու անդամները իրենց կամքով կամ մեկ ուրիշի խնդրանքով
որոշեցին մարզադաշտը և մի շարք տարածքներ տրամադրել ՀՖՖ-ին: Մնում է սպասել, թե 3 տարի հետո ով է գոռալու
§Գոլ, գոլ, գոլ¦:
Անի Խաչատուրյան