ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024, 17:45
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 18 » ԱՆԱԿՆԿԱԼ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔՈՒՄ...
22:02
ԱՆԱԿՆԿԱԼ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔՈՒՄ...
ԱՆԱԿՆԿԱԼ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔՈՒՄ...

   Լոռու մարզում է գտնվում Քոբայրի վանքը, կառուցված դժվարամատչելի ժայռերի վրա, որպես հայ մարդու մտքի թռիչք, հայ շինարարի գլուխգործոց` ամբողջովին ուսումնասիրված գիտնականների կողմից և մեր օրերում վերանորոգման անհասկանալիորեն ձգձգվող իրավիճակում...
   Դժվար է հավատալ, որ Քոբայրի վանքում կարելի է գտնել չբացահայտված ինչ-որ բան, սակայն...
  Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից օգոստոսի 15-ին դեպի Քոբայր կազմակերպված արշավի ժամանակ մասնակիցներից և ոչ-ոք պատրաստ չէր դրան:
  Առավոտյան ժամը 10-ի մոտ արշավախումբն արդեն Քոբայրում էր: Ընտրելով կանգառի վայր, սկսվեց 900 ամյա վանքի զննումը: Վանքի տարածքը բավականին ընդգրկուն է` եկեղեցիներ, զանգակատուն, սեղանատուն, տարբեր հարակից կառույցներ...
   Մինչև կեսօր արշավախումբը զբաղված էր տեղանքի ուսումնասիրությամբ, այնուհետև կատարվեց այց դեպի վանքի հարևանությամբ գտնվող քարանձավ, որից հետո արշավականները նստեցին ճաշելու: Ճաշից հետո խմբի մի մասը մնաց կանգառի վայրում, մյուս մասը շարունակեց դիտարկումները` արդեն վանքի հեռավոր անկյուններում: Հանդիպած հերթական կառույցը բավականին պահպանված տեսք ուներ` միայն գմբեթն էր քանդված: Բացելով դուռն ու մտնելով կիսախավար շենք ներկաները մի պահ չհավատացին իրենց աչքերին` օդում կանգնած էր անասնահոտը, գետնին հաստ շերտով տրորված գոմաղբ կար, իսկ անկյունում բահ ու ցախավել...
  Հայկական վանքի մի հատվածը վերածված էր անասնագոմի...
 
  ՈՒշքի գալով մասնակիցները կոկորդում չորություն էին զգում` տեսածը չէր մարսվում:
  Կազմակերպության անդամներն ու արշավին մասնակցող հյուրերը վերլուծելով իրավիճակ ու թվային ֆոտոխցիկներով նկարելով դաժան իրականությունը, զայրացած դուրս եկան` շարունակելու դիտարկումներն ու մոտակա կամարապատ կառույցի տակ հանդիպեցին հորթերին, որոնց տեսնելն արդեն սպասելի էր...
  Եվրոպական որևէ երկրում այսպիսի սրբապղծության համար պատասխանատվության կկանչվեր մինչև անգամ մշակույթի նախարարը, իսկ Հայաստանում?
  Արշավը կազմակերպող կազմակերպության ղեկավարը անմիջապես տեղում հայտարարեց, որ միջոցառումից հետո ձեռնամուխ կլինեն խնդրի լուծմանը...
  Երբ ազերիները ոչնչացնում են մեր պատմամշակութային արժեքները, խաչքարերն ու գերեզմանոցները, ազգովի դատապարտում ենք նրանց, երբ սովետական ռեժիմի կողմից վրացական պետությանն հանձնված և իրականում մեզ պատկանող մեր պապենական հողերում դաժանաբար ձևափոխվում են հայկական եկեղեցիներն ու հայերեն արձանագրությունները, կրկին դատապարտում ենք, իսկ մենք, ինքներս???
  Միթե ոչ-ոք տեղյակ չէր, որ վանքը վեր է ածվել անասնագոմի???
  Արշավին հաջորդող օրերին կազմակերպության կողմից գրություն հանձնվեց Պատմական Միջավայրի Պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Ա. Գերյանին, որում նկարագրվում էր արձանագրված փաստը:
  Պարոն Գերյանը խոստացավ հաջորդ օրը այցելել Քոբայր ու տեղում լուծել խնդիրը:
  Գրության պաշտոնական պատասխանը կազմակերպությանը հանձնվեց չորս օր հետո, որում նկարագրվում էր կատարված քայլերը և հայտնվում, որ խնդիրը լուծվել է նույն օրը:
  Տեղանքը մաքրված է, պատասխանատու աշխատակիցը ստացել է վարչական տույժ, իսկ սրբապիղծ գյուղացին` անասունների տերը, նախազգուշացվել է. որ արարքի կրկնման դեպքում գործ կունենա իրավապահների հետ:
  Վերջում ցանկանում ենք ավելացնել, որ Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը շնորհակալ է պարոն Գերյանին շուտափույթ արձագանքելու և խնդիրը լուծելու համար:
Բաժին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ | Դիտարկում: 1683 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 3
0  
3 Pargev   (11.09.2010 12:13) [Նյութ]
Ուրեմն մենք օրինակ կծառայենք բոլորին: Ինձ թվումա մարդիք դրա դրականն ու բացասականն էլ չեն տարբերում իրարից (ոչ բոլորն իհարկե):

0  
1 Pargev   (31.08.2010 13:37) [Նյութ]
Կարելի է ասել, որ խնդիրն արդեն լուծված է, և հույս ունենանք որ նման դեպք էլ չի հայտնաբերվի:

0  
2 ADMIN   (05.09.2010 12:12) [Նյութ]
Իսկապես, խնդիրը լուծված է, սակայն բացառված չէ, որ Հայաստանում կան այլ նման նախադեպեր...
Հասարակությունն ինքը պետք է հետևողական լինի դրանց մասին բարձրաձայնելու գործում, իսկ մեր իրականության մեջ փորձը ցույց տվեց, որ հանրության մոտ կա նման արժեքների նկատմամբ անտարբերության խնդիր: Միթե մինչև մեր Քոբայր արշավի գնալը ոչ մի այցելու չէր նկատել այդ արատավոր արարքը???... Նկատել էր, սակայն չէր բարձրաձայնել: Սա ամենացավալին է:

Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՕԳՈՍՏՈՍ 2010  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz