ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21.11.2024, 11:34
ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | ԻՄ ԷՋԸ | ԳՐԱՆՑՎԵԼ | ԵԼՔ | ՄՈՒՏՔ

ՄԵՆՔ / ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ / ԾՐԱԳՐԵՐ / ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ / ՑԱՆՑԵՐ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ / ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ / ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ / ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ /

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ԲԱԺԻՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ [3]
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ [6]
ԻՐԱՎԱԿԱՆ [2]
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [3]
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ [0]
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ [3]
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ [3]
ՎԱՆԱՁՈՐ [7]
ՍՓՅՈՒՌՔ [0]
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ [0]
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ [0]
ՄՇԱԿՈՒՅԹ [1]
ԲԱՆԱԿ [0]
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ [0]
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ [18]
ՄՈՒՏՔԻ ՊԱՏՈՒՀԱՆ

ՄԵՆՔ ՍՈՑ ՑԱՆՑԵՐՈՒՄ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 11 » ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
12:44
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

  Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Արդարադատության նախարարության գաղտնի և ոչ մասնակցային աշխատաոճի, ինչի միջոցով նախարարությունը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել հասարակական կառույցների վրա և խալխլել ժողովրդավարության հիմքերը Հայաստանում:

  Արդարադատության նախարարության հեղինակած, ՀՀ Կառավարության 5 օգոստոսի 2010 թվ-ի N 1042-Ն որոշումը հանդիսանում է քաղաքացիական հասարակության վրա պետական ճնշման գործիք և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր:

  Հայաստանյան հասարակական կազմակերպություններն իրենց բողոքի ձայնն են  բարձրացրել ընդդեմ այս որոշման, որով ՀՀ Կառավարությունը ի դեմս Արդարադատության փորձ է անում ստեղծել մի ամենազոր ստուգումների գործառույթներով օժտված մարմին, որի անորոշ լիազորությունների շրջանակը և ընթացակարգերը կարող են դառնալ պետական ճնշման և կոռուպցիոն ռիսկերի աղբյուր:

  Սույն որոշումը, որով ստեղծվող մարմնի նպատակը ստուգումների անցկացումն է և <անհրաժեշտության դեպքում> կազմակերպությունների փակումը, ուղղակի կախվածության մեջ է գցում ոչ առևտրային կազմակերպություններին Արդարադատության նախարարությունից:

  Հասարակական կառույցների համար անընդունելի են վերոհիշյալ որոշման մշակման, ներկայացման և Կառավարության նիստում հաստատման ոչ թափանցիկ ու անհասկանալի գործընթացները, ինչով ըստ էության, արհամարվել է ժողովրդավարության հիմնական հիմնասյուներից մեկը` քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

  Որոշմամբ հաստատված ամենազոր վերահսկողական կառույցն իր անորոշ լիազորությունների շրջանակով և ընթացակարգերով, գնահատում ենք որպես էական սպառնալիք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացմանը:

  ՀՀ Կառավարությունը հաստատելով Արդարադատության նախարարության կողմից ներկայացված վերը հիշատակված որոշումը, ղեկավարվել է Պետական կառավարչական հիմնարկների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդ. 2-րդ և 3-րդ կետերի, 11-րդ հոդ. 1-ին կետի և ՀՀ նախագահի 18.07.2007թ. թիվ ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջներով, իսկ Արդարադատության նախարարությունը դրա ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել ՀՀ Կառավարության 08.10.2009թ. թիվ 1272-Ն որոշմամբ հաստատված <Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. Միջոցառումների ծրագրի> հավելված 1-ի 65-րդ կետի պահանջով: Սակայն թվարկված իրավական ակտերը Արդարադատության նախարարությանը ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ ստուգումներ անցկացնելու և սանկցիաներ կիրառելու իրավունք չեն վերապահում:

  Հաշվի առնելով վերոնշյալը, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից`

1.    Վերանայել վիճահարույց փաստաթղթերը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գործունեության վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշումը:

2.    Հանձնարարել Արդարադատության նախարարությանը բարելավել իր աշխատանքի թափանցիկությունը և մշակել նախարարությունում իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության իրազեկման և ներգրավման հստակ ու թափանցիկ մեխանիզմներ:

 

  Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խումբ:

  www.armenianngo.net

Բաժին: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Դիտարկում: 1206 | Ավելացրել է: ADMIN
Բոլոր հաղորդագրությունները: 1
0  
1 ADMIN   (11.09.2010 12:50) [Նյութ]
Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը դատապարտում է ՀՀ Կառավարության ընդունած որոշումն ու միանում Քաղաքացիական հասարակության կառույցների նախաձեռնող խմբի պահանջին:

Հաղորդագրություններ ավելացնել կարող են միայն կայքում գրանցված անձիք.
[ Գրանցում | Մուտք ]
ԼԵԶՈՒՆԵՐ      
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2010  »
ԵրկԵրքՉորՀինՈՒրՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • ՊԱՏՐԱՍՏԵԼ ԿԱՅՔ
  • ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
  • ԾՐԱԳՐԵՐ
  • ԺԱՄԱՆՑ
  • ՌՈՒՆԵՏԻ ԿԱՅՔԵՐԸ
  • ԽՈՀԱՆՈՑ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
  • ՄԻՋ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՏԵՂ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
  • ՕՆԼԱՅՆ PHOTOSHOP
  • ԿԱՅՔԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՆԼԱՅՆ TV
  • ՕՆԼԱՅՆ ՔԱՐՏԵԶ
  • ԱՆԳԼ. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՕՆԼԱՅՆ ԹԱՐԳՄԱՆԻՉ
  • ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
  • ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ
  • ԶՈՒԼՈՒՄԻԿ
  • ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՆՁԵՐԸ
  • ԱՐՇԱՎՆԵՐ ԽՈՒՄԲ
  • ԿԱՐԻԵՐ ԿԵՆՏՐՈՆ
  • Copyright MyCorp © 2024

    ՈՍԿԵ ՄԻՋԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ
    Հասցե՝ ՀՀ քաղաք Վանաձոր 2019, Շինարարների 4/45
    Հեռ.՝ (+374.322)2-71-19, 094-09-71-19, 099-09-71-19
    Էլ. փոստ՝ voske-mijin@rambler.ru 
    ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

    Ստեղծել անվճար կայք с uCoz