ՀՀ ԱԳՆ-ում երեկ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ
ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ լիագումար նիստը,
որի վերաբերյալ պաշտոնական լրահոսից այդպես էլ հնարավոր չէ կռահել, թե ի
վերջո կողմերն ինչ խնդիրներ են քննարկել:
Նշված համաձայնագրի շնորհիվ Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ֆինանսական
օժանդակություն եւ ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման կարգի հեշտացում:
Այս բանակցություններից առաջ` դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի է ունեցել
Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը, որը, մեր տեղեկություններով
լարված մթնոլորտում է անցել: ԵՄ-ն պաշտոնական Երեւանից, ի թիվս այլ
խնդիրների, պահանջել է լուծել քաղբանտարկյալների, մասնավորապես, «ՀԺ»
գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու հարցը: Երեկ եւս
քաղբանտարկյալների խնդիրը հիմնական հարցերից մեկն է եղել: Այս մասին են
վկայում բանակցություններից հետո «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ
զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանի խոսքերը. «Այսօր, օրինակ,
բանակցում ենք քաղաքական երկխոսության, նաեւ արդարադատության,
ազատությունների խնդիրների շուրջ»: «Քաղաքական երկխոսություն» ձեւակերպումը
վերաբերում է քաղբանտարկյալների խնդրին, քանի որ ՀՀ-ում քաղաքական
երկխոսություն հնարավոր է միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո: ՀԳ`
Հոդվածի վերնագիրը` Ոսկե Միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ կողմից.
|