Տեղի է ունեցել Օրենքով գողերի մեծ հավաքՀունաստանում տեղի է ունեցել «օրենքով գողերի» վերջին տարիներին ամենախոշոր
հավաքը։ 50 «քրեական գեներալներ» հավաքվել են, որպեսզի քննարկեն քրեական
աշխարհի վերջին իրադարձությունները։ «Ընդունող կողմը» եղել է «օրենքով
գող» Լաշա Շուշանիշվիլին, ով այժմ բնակվում է Հունաստանում, ուր հինգշաբթի
այդ երկիր են սկսել ժամանել առաջին «օրենքով գողերը», իսկ շաբաթ օրն այնտեղ
գտնվել է շուրջ 50 քրեական հեղինակություն, հիմնականում «օրենքով գող»
Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական
թեմաներից մեկը եղել է Ասլան Ուսոյանի դեմ Մոսկվայում սեպտեմբերի 16-ին
իրականացված հարձակումը։ Դեդ Հասանը դեռ լիովին չի ապաքինվել, այդ պատճառով
էլ Հունաստան չի մեկնել, այլ մասնակցել է «սխոդկային» հեռախոսի միջոցով։
Փոխարենը Հունաստանում միջոցառմանը ներկա է եղել Ուսոյանի մերձավոր
զինակիցը՝ Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա)։ Ի միջալիոց հենց Էդիկ
Օսետրինային էլ համարում են Դեդի հիմնական գահաժառանգ:
|